Հաջիևը հայտարարել է, թե ամերիկյան USAID–ն այլևս տեղ չունի Ադրբեջանում![]() 22 նոյեմբերի 2023 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ` USAID-ի համար Ադրբեջանում այլևս տեղ չկա: Հաջիևը X-ի իր միկրոբլոգում այդպես է արձագանքել այդ կազմակերպության ղեկավար Սամանթա Փաուերի հայտարարությանն այն մասին, որ Վաշինգտոնը լրացուցիչ 4 միլիոն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Նա մեղադրել է ԱՄՆ–ին 30–ին տարի Հայաստանի կողքին լինելու մեջ, երբ, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, «օկուպացված էին ադրբեջանական տարածքները»։ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերըհայտարարել է, որ ԱՄՆ-ն լրացուցիչ ավելի քան 4 մլն դոլար կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար։ Նա նշել է, որ ԱՄՆ–ն շարունակում է մնալ ԼՂ հայերի կողքին։ Ընթերցեք նաև․ ԱՄՆ-ն լրացուցիչ $4 մլն կհատկացնի ԼՂ-ից տեղահանվածներին ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |