Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է Միրզոյանին ՀԱՊԿ մարմինների որոշումների մասին![]() 25 նոյեմբերի 2023 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին կայացել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկի հեռախոսազրույցը: Բելառուսի ԱԳ նախարարը տեղեկացրել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ նոյեմբերի 22-23-ին Մինսկում անցկացված նիստերում օրակարգային հարցերի քննարկման ընթացքի և ընդունված որոշումների մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստին։ Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել էր, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս էր հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին, իսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |