Ըստ Սիմոնյանի՝ վարչապետը պետք է մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, նախագահություն ենք ստանձնում![]() 28 նոյեմբերի 2023 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը դեռ որոշում չի կայացրել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը և Եվրասիական տնտեսական միության՝ԵԱՏՄ, գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։ Նա միևնույն ժամանակ կարծիք է հայտնել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցի այդ հավաքին, գրում է «Ազատությունը»։ «ԵԱՏՄ նախագահող երկիր ենք դառնում, անձամբ ես կարծում եմ, որ նախագահությունը ստանձնելու համար Հայաստանը պետք է մասնակցի, որովհետև մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, և դա տնտեսական առումով մեր տնտեսական միջավայրն է նաև ապահովում», - պարզաբանել է Սիմոնյանը: Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին հայ պաշտոնյաները տևական ժամանակ է՝ բոյկոտում են Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը: Հոկտեմբերի վերջին Փաշինյանը չմեկնեց Բիշքեկ, որտեղ նախատեսված էին ԵԱՏՄ և ԱՊՀ միջկառավարական խորհուրդների նիստերը, ինչպես նաև չմասնակցեց Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդի նիստերին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |