Հայաստանում որոշ ռուսաստանցիների բրոքերային հաշիվները կփակվեն՝ ներքին պահանջները խստացվում են![]() 29 նոյեմբերի 2023 - 12:13 AMT PanARMENIAN.Net - Հայկական բրոքերական Armbrok ընկերությունը կփակի ոչ ռեզիդենտների, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքացիների հաշիվները՝ «օտարերկրացիների նկատմամբ ներքին պահանջների խստացման պատճառով», հայտնում է ՌԲԿ-ն հայկական բրոքերի ներկայացուցչին հղումով։ Նա նշել է, որ Armbrok–ի կոմփլայենս բաժինը հաշիվները փակելու որոշումը կայացրել է Հայաստանի ոչ ռեզիդենտների համար ներքին պահանջների վերանայման և խստացման պատճառով։ «Armbrok–ը միշտ կատարել և կատարում է վերադաս դեպոզիտարիաների պահանջները և այս որոշումը կապված չէ Armbrok-ի գործընկերների լրացուցիչ պահանջների հետ։ Սակայն հաշիվների փակումը տարածվում է ոչ բոլոր ոչ ռեզիդենտների վրա»,–ասել է նա՝ չմանրամասնելով նման որոշման ընդունման չափանիշները։ Armbrok–ի ներկայացուցիչը հավելել է, որ ոչ ռեզիդենտ հաճախորդների ակտիվները կփոխանցվեն նրանց հաշիվներին այլ բրոքերների մոտ և այլ բանկերում՝ «ըստ հաճախորդների՝ դուրսբերման հրահանգների», որի համար ժամկետ է տրվել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |