Կենտրոնում մեքենաները կայանելու տարեկան վարձը 160,000 դրամ կդառնա

Կենտրոնում մեքենաները կայանելու տարեկան վարձը 160,000 դրամ կդառնա

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու կողմից ներկայացված նախագծով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում մեքենաները կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160,000 դրամ։

Կենտրոնից դուրս վճարը կկազմի 24,000 դրամ։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է մանրամասները։

Նա նշել է, որ Երևան համայքնում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերի առաջարկվող փոփոխություններով պայմանավորված՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչաափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:

Առաջարկվում է Երևան քաղաքում սահմանել Ա և Բ գոտիներ:

«Ա գոտին ներառում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեո փողոցների շրջանակը, ընդհանուր՝ մոտ 40 փողոց և պողոտա: Նշված հատվածներում ըստ առաջարկվող տարբերակի, նախատեսվում է կիրառել հետևյալ դրույքաչափերը.

Ա գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար ՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24000 դրամ»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ նախաձեռնության հիմքում առաջնահերթ՝ մայրաքաղաքի փոքր կենտրոնն էականանորեն բեռնաթափելն է, այլ ոչ համայնքային բյուջեի եկամուտներն այս կերպ ավելացնելը:

Խոսնակը հավելել է նաև, որ սա տրանսպորտային բարեփոխումների համատեքստում համայնքի կողմից իրականացվող շարունական քայլերից մեկն է, որն ունենալու է նաև այլ բաղադրիչներ:

Մասնավորապես՝ հաջորդիվ փոքր կենտրոնում ավելանալու են հասարակական տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գոտիները: Այլ կերպ ասած՝ առաջարկվող փոփոխությունների ամբողջ տրամաբանությունը հասարակական տրանսպորտի համար առաջնահերթություն սահմանելն է:

Նախատեսվում են նախագծի հանրային բաց լսումներ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---