Ալոիս Ռիգո. ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է 2 մայիսի 2009 - 23:19 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի ազատական-ժողովրդավարական կազմակերպությունը Հայաստան է ժամանել Հայաստանի նախագահի օգնական Լեւոն Մարտիրոսյանի հրավերով, լրագրողներին է հայտարարել այդ կազմակերպության նախագահ Ալոիս Ռիգոն երիտասարդ քաղաքական գործիչների Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ծաղկաձորում ընթացող հանդիպմանը: «Ես ուրախությամբ ընդունեցի հրավերը, չնայած, որ առաջին անգամ եմ Հայաստանում»,-ասել է նա: Ըստ նրա, եվրոպական քաղաքական կազմակերպությունները համագործակցում են Կովկասի, այդ թվում Հայաստանի քաղաքական գործիչների հետ: «ԵՄ-ի համար Հայաստանը կարեւոր երկիր է եւ քաղաքական տեսակետից Հայաստանում մենք աշխատում ենք ընդդիմության կողմում եւ համագործակցում ենք ՀՀՇ-ի հետ»,-ասել է Ռիգոն: Ըստ նրա, նման հանդիպումները բնակչության եւ երկրի հետ համագործակցության լավագույն միջոց են: Ինչպես հաղորդել է Ռիգոն, երկօրյա հանդիպման ընթացքում քննարկվել են համաշխարհային ճգնաժամի հաղթահարման հետեւանքներն ու քաղաքական դիվանագիտությունը: «Ներկայացնելով Եվրոպան, ինձ համար հետաքրքիր էր տեղեկանալ իշխող կուսակցությունների դիրքորոշմանն արտաքին քաղաքականության ասպարեզում, թե ինչպես են իրենք պատկերացնում հարաբերությունները Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի եւ ԵՄ-ի հետ: Սա շատ կարեւոր է մեզ համար»,-նշել է նա: Այս առնչությամբ Ռիգոն հավելել է, որ Հայաստանի վարչապետի հետ քննարկել է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, երկրում քաղաքական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն Հայաստանի ինտեգրմանն ԵՄ-ին: «Այս հանդիպման հիմնական նպատակն է ազդակներ հաղորդել այդ բարեփոխումների իրականացման համար եւ տեղեկություններ ստանալ Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացների մասին»,-ասել է Ռիգոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |