Միրզոյանը Դևիդ Քեմերոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները![]() 30 նոյեմբերի 2023 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Մակեդոնիայում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում Արարատ Միրզոյանը կարճատև հանդիպում է ունեցել ՄԹ ԱԳ նորանշանակ նախարար Դևիդ Քեմերոնի հետ: Այդ մասին Միրզոյանը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Քննարկել ենք մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք վերջերս ենք մեկնարկել Ռազմավարական երկխոսությունը։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային թեմաներին, Հարավային Կովկասի իրադարձություններին»,-ասվում է գրառման մեջ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Հյուսիսային Մակեդոնիայում է` մասնակցելու է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 30-րդ նիստին։ Այցը կտևի մինչև դեկտեմբերի 1–ը։ Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |