Արշակյան․ ՀՀ-ում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն

Արշակյան․ ՀՀ-ում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն

PanARMENIAN.Net - Հայաստանում կստեղծվի Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Կենտրոնի ստեղծման ֆինանսավորումը կկազմի 3.5 մլրդ դրամ (մոտ 8.5 մլն դոլար)։ Այն առաջինը կլինի մեր տարածաշրջանում և հիմնված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների վրա։

«Այս ծրագիրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի ապիլի 21-ին Երևանում տեղի ունեցած հանդիպմանն արձանագրված առաջնահերթության իրականացումն է։

Որպես ԱԺ նախագահի տեղակալ՝ Արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնի ծրագիրն առաջարկել եմ ընդունել 2024 բյուջեի մասին օրենքի նախագծում, որը քիչ առաջ հաստատվել է Կառավարության նիստում, և շուտով կքննարկվի Ազգային ժողովում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն անձանց, գիտնականներին, ձեռներեցներին, պետական պաշտոնյաներին, ովքեր մասնակցեցին ծրագրի նախապատրաստական աշխատանքներին»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---