«Արարատն» իր վատագույն սեզոնն է անցկացնում Հայաստանի առաջնությունում 4 մայիսի 2009 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ փուլը: Երկրորդ օրը տեղի են ունեցել «Արարատ»-«Գանձասար» եւ «Ուլիս»-«Բանանցի» խաղերը: Երկու խաղերում հաղթել են հյուրերը` «Բանանց» իր 5-րդ հաղթանակն է տարել, հաղթելով մրցակցին 1:0 նվազագույն հաշվով: Այսպիսով, Արմեն Գյուլբուդաղյանի սաները 15 միավորով հայտնվել են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում` զիջելով 3 միավոր «Փյունիկին»: Իսկ «Արարատը» կրեց իր վեցերորդ պարտությունը 0:2 հաշվով` առաջին 3 միավորը նվիրելով «Գանձասարին»: Հիշեցնենք, որ 6-րդ փուլի առաջին օրը Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հաղթեց Գյումրիի «Շիրակին» 4:0 հաշվով, իսկ Աշտարակի «Միկան»` մայրաքաղաքի «Կիլիկիային»1:2 հաշվով: Մրցաշարային դասավորությունը 6 փուլերից հետո` 1. «Փյունիկ»-18 միավոր 2. «Բանանց»-15 միավոր 3.«Միկա»-13 4. «Ուլիս»-10 միավոր 5.«Կիլիկիա»-6 միավոր 6.«Շիրակ»-6 միավոր 7. «Գանձասար»-3 միավոր 8. «Արարատ»-0 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |