ՀՀ–ում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասել է 513–ի՝ ավելանալով 5–ով![]() 4 դեկտեմբերի 2023 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ի դրությամբ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը դարձել է 513՝ մեկ շաբաթում ավելանալով 5 դեպքով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Հոսպիտալացված է 4 մարդ։ Վարակվածներից 365-ը-ը երեխա է, 148-ը` մեծահասակ: 336 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցից։ Հայաստանում կարմրուկից մահվան 1 դեպք է գրանցվել։ Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Mոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |