Առաջին անգամ Հայաստան կայցելի Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը 4 մայիսի 2009 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Էվա Բյոդեն ս.թ. մայիսի 6-8-ն առաջին անգամ կայցելի Հայաստան:Այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի Արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարությունների, Գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային Ժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա նաեւ կմասնակցի ՀՀ ԱԳՆ-ի կողմից համակարգվող հակաթրաֆիքինգային միջգերատեսչական խորհդի աշխատանքային խմբի հանդիպմանը: Հատուկ ներկայացուցչի հանդիպումները կօգնեն խորացնել ու ամրապնդել Հայաստանում հակաթրաֆիքինգային դերակատարների համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, հստակեցնել այն ոլորտները, որտեղ ԵԱՀԿ-ի աջակցությունը եւ փորձը կարող է օգտակար լինել: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը մյուս միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ աջակցում է Հայաստանի իշխանություններին մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի գործում, թրաֆիքինգի զոհերի պաշտպանության եւ աջակցության ապահովման մեխանիզմների եւ հակաթրաֆիքինգային ռազմավարությունների մշակման հարցերում: Գրասենյակի գործունեության ուշադրության կենտրոնում է ուղղորդման ազգային մեխանիզմի մշակումը եւ Հայաստանի իրավապահ կառույցների աշխատակիցների թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում վերապատրաստումը: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ նախարարության տարածքում հիմնել է Թրաֆիքինգի զոհերի բարելավված պաշտպանության համար աջակցության եւ ռեսուրսային կենտրոն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |