Ադրբեջանը «վերականգնելու է» Հադրութի Սբ Հարություն եկեղեցին «որպես աղվանական կոթող»![]() 4 դեկտեմբերի 2023 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցին որպես «աղվանական կոթող վերականգնելու մասին»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։ Նշվում է, որ ըստ Հադրութի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցուց հանվել է խաչը։ Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։ Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազվթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի իշխանությունները տարբեր պատրվակներով արգելում են ՅՈւՆԵՍԿՕ–ի առաքելության մուտքը Արցախի օկուպացված տարածքներ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |