Կլաար․ Տագնապալի լուրեր են գալիս հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների և զոհի մասին![]() 5 դեկտեմբերի 2023 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել ՀՀ–Ադրբեջան սահմանին զինծառայողի զոհվելու մասին տեղեկությունը՝ չնշելով, թե որ կողմից է զոհը։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։ «Տագնապալի լուրեր են գալիս հայ–ադրբեջանական սահմանին կրակոցների և զոհի մասին։ ԵՄ–ն մշտապես գործակցում է Բաքվի և Երևանի հետ։ Չափազանց կարևոր է, որ տեղում հանգստություն տիրի և վճռորոշ առաջընթաց գրանցվի բանակցությունների սեղանի շուրջ»,–ասվում է գրառման մեջ։ Դեկտեմբերի 4–ին Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Բարձրունու (Վայոց Ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը զոհվել է։ Դեկտեմբերի 4-ին` ժամը 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն։ Նրա վիրավորվելու հանգամանքները դեռևս պարզվում են։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |