«Իգիթը» բուսական յուղով ապրանքն իրացրել է որպես «Լոռի» պանիր․ 32 մլն դրամով տուգանվել է![]() 5 դեկտեմբերի 2023 - 13:04 AMT PanARMENIAN.Net - «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բուսական յուղի առկայությամբ ապրանքն իրացվել է որպես «Լոռի» տեսակի պանիր։ Դա արձանագրվել է պանրի և պանրային արտադրանքի շրջանառության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքներով ՄՊՀ-ի հարուցած վարույթի շրջանակում։ Ապրանքն իրացվել է առանց պիտակի։ Ապրանքն իրացվել է դրա մակնշվածքում անվանման, «Պարունակում է բուսական յուղեր» տեղեկատվության և արտադրող ընկերության մասին տվյալների բացակայությամբ։ «Իգիթ» ՍՊԸ-ն առևտրային ցանցերին ապրանքի իրացումը կազմակերպել է միջնորդավորված՝ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանի միջոցով՝ արդյունքում թույլ տրված խախտումները վերագրելով այդ անհատ ձեռնարկատիրոջը։ Նկարագրվածի առնչությամբ «Իգիթ» ՍՊԸ-ն Հանձնաժողովի 2023-ի նոյեմբերի 28-ի թիվ 504–Ա որոշմամբ տուգանվել է մոտ 32 միլիոն դրամով։ Բացի այդ, Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար «Իգիթ» ՍՊԸ-ն տուգանվել է 2 մլն դրամով, իսկ անհատ ձեռնարկատեր Ավետիք Հակոբյանը հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, շփոթության առաջացման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության և Հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկատվություն ներկայացնելու համար համապատասխանաբար տուգանվել է ընդհանուր մոտ 4 մլն դրամով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |