Եղիշե Կիրակոսյանն ԱՄՆ–ում կմասնակցի Հռոմի ստատուտին առնչվող կլոր սեղանին![]() 6 դեկտեմբերի 2023 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը կգործուղվի ԱՄՆ՝ կլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։ Նա կմասնակցի Հռոմի ստատուտի վերաբերյալ քննարկումներին։ Կլոր սեղանը կանցնի «Միջազգային քրեական դատարի ունիվերսալությունը՝ Հռոմի ստատուտի վավերացման և ՄՔԴ Արտոնությունների և իմունիտետների մասին համաձայնության կարևորության մասին» խորագրով։ «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2023–ի դեկտեմբերի 7-8-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ ՄԱԿ-ի գլխամասում կայանալիք «The Universality of the International Criminal Court: On the importance of ratifying the Rome Statute and the Agreement on the Privileges and Immunities of the ICC» խորագրով կլոր սեղան քննարկմանը մասնակցելու նպատակով»,-ասվում է որոշման մեջ։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնելու է վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։ Հայաստանը վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը այն հիմնավորմամբ, որ կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի և նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։ Երևանը հավաստիացրել է, որ այդ քայլն ուղղված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ, որին կալանավորելու արտոնություն է տվել ՄՔԴ–ն։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |