Ալիև․ ՀՀ–ն, Ադրբեջանը և ԵՄ–ն պետք է համաձայնեցնեն հայտարարության նախագիծը՝ հաջորդ հանդիպումը պետք է արդյունավետ լինի![]() 6 դեկտեմբերի 2023 - 13:46 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն հուսով է, որ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում՝ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, արդյունավետ կլինի։ «Եթե հաշվի առնենք, որ մինչ օրս արդեն 5 հանդիպում ենք ունեցել, հաջորդ հանդիպումը պետք է արդյունքին միտված լինի։ Հայաստանը, Ադրբեջանը և ԵՄ–ն պետք է համաձայնեցնեն հայտարարության նախագիծը։ Պետք է լավ նախապատրաստվել հանդիպմանը»,–ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։ Վերջին անգամ Ադրբեջանի նախագահը, ՀՀ վարչապետը և Եվրոպայի խորհրդի ղեկավարը եռակողմ ձևաչափով հանդիպել են Բրյուսելում 2023–ի հուլիսին։ Եվս մեկ հանդիպում էր նախատեսված հոկտեմբերին, որից Ադրբեջանի նախագահը հրաժարվեց; Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպումից: Նոյեմբերի 21–ին Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ էր արել Հայաստանին խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպում անցկացնել սահմանին։ Ի պատասխան՝ հայկական կողմն առաջարկել էր սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել պետական սահմանին։ Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |