Վաֆա Գուլուզաձե. ԱՄՆ-ում կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը 4 մայիսի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Ներկա փուլում ԱՄՆ ցուցադրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ճանապարհները գտնելու վճռականություն, եւ աշխարհի առաջատար տերության այդ ձգտումն առնվազն գովելի է: Այդ մասին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզաձեն: «Վաշինգտոնում ներկայիս հանդիպումների ժամանակ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կդրվեն հայ-ադրբեջանական համագործակցության հիմքերը: Դա սկիզբն է մի երկար գործընթացի, որը զգալի արդյունքներ կունենա, եթե Ռուսաստանը փոխի իր վերաբերմունքը Հարավային Կովկասի եւ սառեցված հակամարտությունների հանդեպ»,- նշել է քաղաքագետը:Նրա կարծիքով, չարժե ակնկալել առանձնահատուկ տեղաշարժեր: «Բանը նրանում է, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրը չէ, եւ այստեղ խոսքը գնում է նրա մասին, թե ինչպես կպայմանավորվեն ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, եւ եթե նրանք փոխըմբռնման հասնեն ղարաբաղյան հարցում, ապա այդժամ կարելի կլինի դրությունը տեղաշարժել մեռյալ կետից»,- ընդգծել է Գուլուզաձեն, գրում է 1news.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |