Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու»` բաղկացած Սուրեն Մուրադյանի 70 բանաստեղծություններից 4 մայիսի 2009 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել «Մանկական երգերի ժողովածու» Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների հիման վրա: «Մանկական երգերի ժողովածուի» մեջ մտնում են Սուրեն Մուրադյանի ստեղծագործական ուղու տարբեր շրջաններում գրված բանաստեղծություններ:Մանկագիր Սուրեն Մուրադյանը համագործակցել է տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների հետ: Նրա բանաստեղծությունների հիման վրա երգեր են գրել շատ կոմպոզիտորներ` Արտեմ Այվազյանը, Գրիգոր Հախինյանը, Էմմա Միհրանյանը, Մարտին Վարդազարյանը, Գեղունի Չթչյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ ուրիշներ: Սուրեն Մուրադյանը մանկապատանեկան բանաստեղծությունների, պատմվածքների եւ հեքիաթների ավելի քան 80 ժողովածուների հեղինակ է: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |