ՀԿԵ-ն ամփոփում է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին եւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շեւկեթ Շայդուլինին, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հանրապետության երկաթգծային տրանսպորտի զարգացման հարցերը: Շեւկեթ Շայդուլինը հրապարակել է 2009-ի առաջին եռամսյակի արդյունքները, ինչպես նաեւ ներկայացվել են «ՀԿԵ» ՓԲԸ-ի վերջերս կայացած Տնօրենների խորհրդի հիմնական դրույթները` 2009-ի ներդրումային ծրագիրը, սակագնային քաղաքականությունը, տարածաշրջանային սոցիալական քաղաքականությունը եւ այլն:



Խոսելով հակաճգնաժամային միջոցների մասին, որոնք կիրառվում են ընկերության կողմից, Շ. Շայդուլինը մանրամասնորեն կանգ առավ Հայաստանի տարածքում տրանսպորտային մեքենաշինության զարգացման վրա:



Կողմերը նաեւ քննարկել են Վանաձոր-Ֆիալետովո երկաթգծի շինարարության նախագիծը, որը, համաձայն Կոնցեսսիոն պայմանագրի, իրականացվում է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների լիովին վերականգնման շրջանակներում:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն համարվում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունը: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն փոխանցվել է «ՀԿԵ» ՓԲԸ-ի կոնցեսսիոն կառավարմանը` համաձայն 2008-ի փետրվարի 13-ին ստորագրված Կոնցեսսիոն պայմանագրի: Կոնցեսսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի եւս 10 տարի երկարաձգման իրավունքով:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---