Դաշնակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը 4 մայիսի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցություն կուսակցությունն այսօր «Մոսկվա» կ/թ-ի դահլիճում հասարակայնության հետ կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի առաջիկա ընտրություններում իր նախընտրական ծրագիրը: Ծրագրում արտացոլվել են քաղաքաշինության, ֆինանսաբյուջետային, տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական, մշակույթի, կրթության եւ առողջապահության, տրանսպորտի, ինչպես նաեւ երիտասարդության ոլորտների խնդիրներ:Ելույթ ունենալով հավաքվածների առաջ` խորհրդարանի պատգամավոր, «Դաշնակցություն» կուսակցության անդամ Արմեն Ռուստամյանը հատուկ նշեց. «Մեզ համար Երեւանի քաղաքապետի ընտրություններն ունեն ոչ միայն վարչական, այլ նաեւ քաղաքական նշանակություն: Դրա հետ մեկտեղ որոշակի ուժեր գերագնահատում են ընտրությունների նշանակությունը, որոշները` թերագնահատում: Մենք պետք է այն ուժը հանդիսանանք, որը կկարողանա հավասարակշիռ վերաբերվել ընտրություններին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |