Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը 4 մայիսի 2009 - 21:56 AMT PanARMENIAN.Net - Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը: Ադրբեջանական իրավապաշտպան մարմինները ձերբակալել են Մադաթ Գաֆուր օղլի Քազիմովին, որի անունով ձեւակրեպվել էր 13 հոգու մարդասպան Ֆարդի Գադիրովի բջջային հեռախոսի SIM-քարտը: Ոստիկանությունը սկզբում փորձում էր Քազիմովին գտնել նրա հայրենի գյուղում, սակայն արդյունքում պարզվեց, որ նա արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է Վլադիվոստոկում որպես շինարար:Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը իրավապաշտպան մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քազիմովը ձերբակալվեց եւ բերվեց Բաքու: Թե արդյոք նրա որոնումներին եւ ձերբակալմանը մասնակցում էին ռուս ոստիկանները, չի հաղորդվում, հայտնում է Ինտերֆաքսը: Ապրիլի 30-ին Ադրբեջանական պետական նավթային ակադեմիայի շենքում Գադիրովը ատրճանակով սպանեց 13 եւ վիրավորեց 11 հոգու, ինչից հետո ինքնասպան եղավ: Այդ գործով ձերբակալվել է եւս մեկ հոգի: Նադիր Ալիեւին արդեն զանգվածային սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |