Թեհրանի հայոց թեմը 17 տ օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանվածներին![]() 21 դեկտեմբերի 2023 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Հայաստան է հասել Թեհրանի հայոց թեմի կողմից արցախահայությանն ուղղված օգնության առաջին խմբաքանակը, որը նախատեսվում է արցախցի ընտանիքներին տրամադրել մինչև Ամանոր, հայտնում է ՀՅԴ կայքը։ 17 տոննա բեռը պարունակում է հիգիենայի պարագաներ, սնունդ և կաթսաներ։ Օգնության երկրորդ խմբաքանակը (վառարաններ ու հիգիենայի պարագաներ) գտնվում է մաքսատանը, թղթաբանության փուլում է, դրանում միայն վառարաններ են լինելու։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |