Շվեդիայում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին![]() 21 դեկտեմբերի 2023 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի Սյոդերտալյե քաղաքում թալանվել և վանդալիզմի է ենթարկվել հայկական եկեղեցին։ Այդ մասին հայտնել են շվեդական լրատվամիջոցները։ Սուրբ Մարիամ Հայ Առաքելական եկեղեցուց գողացել են թանկարժեք իրեր, որոնք ունեն և՛ ֆինանսական, և՛ հոգևոր արժեք։ Նշվում է, որ այժմ ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, գրում է Aysor.am-ը։ Նշվում է, որ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչ Լուսինեն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ ավելի վաղ Շվեդիայում հայկական գերեզմանների վրա հարձակումների շարք է եղել, նաև անձամբ իր և արդեն եկեղեցու վրա։ «Սա պատահականությունների շղթա չէ։ Սա դիտավորյալ թիրախավորում և ահաբեկում է»,-գրել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |