Վրացական ընդդիմությունը խոստանում է արգելափակել բոլոր սահմանային ՀԱԿ-երը 4 մայիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմության կողմնակիցները կսկսեն արգելափակել Վրաստանի բոլոր սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր խոստումը` մինչեւ մայիսի 11-ը հրաժարական տալ: «Մենք ներողություն կհայցենք Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, մյուս երկրներից, որոնք չեն կարողանա փոխադրումներ իրականացնել Վրաստանով»,- երկուշաբթի օրը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց կայացած տեղեկատվական ցույցին հայտնել է ընդդիմության առաջնորդներից մեկը` Գուբազ Սանիկիձեն:Նա հրապարակում հավաքված մարդկանց նաեւ հիշեցրել է, որ մայիսի 5-ին ընդդիմության շտաբի որոշմամբ մեկ ժամվա ընթացքում տեղի կունենա Թբիլիսիով անցնող կենտրոնական ավտոմայրուղու արգելափակման նախազգուշական ակցիա: «Իսկ մայիսի 8-ին Սահակաշվիլիին կներկայացվի 72-ժամյա ուլտիմատում, որից հետո նախագահի պաշտոնից հրաժարական տալու մասին պահանջն արհամարելու դեպքում կսկսվի ողջ Վրաստանի ավտոճանապարհների արգելափակումը»,- ասել է Սանիկիձեն, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |