ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումներով![]() 22 դեկտեմբերի 2023 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը Ադրբեջանում լրագրողների և ակտիվիստների կամայական կալանավորումները համարել է երկրում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով լուրջ մտահոգության առիթ։ Այդ մասին հայտարարություն է արել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն, հայտնում է Արմենպրեսը։ «Լրագրողների և ակտիվիստների վերջին կամայական կալանավորումները լուրջ մտահոգություններ են առաջացնում Ադրբեջանում անկախ լրագրության և խոսքի ազատության սահմանափակումների առումով, որը հակասում է երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին»,-ասվում է հայտարարությունում։ ԵՄ-ն հայտարարությունում թվել է մի խումբ լրագրողների, որոնք ենթարկվել են կամայական կալանավորումների։ Եվրամիությունը նաև ափսոսանք է հայտնել իրավապաշտպան Իլհամիզ Գուլիևի, քաղաքական ընդդիմության առաջնորդ Թոֆիք Յաղուբլուի ձերբակալությունների, նշանավոր գիտնական և ակտիվիստ Գուբադ Իբադօղլուի և քաղաքացիական ակտիվիստ Բախտիյար Հաջիևի նախնական կալանքը երկարաձգելու որոշման համար։ Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել իրենց հիմնարար իրավունքների համար բանտարկված անձանց և ազատ ու անարգել պայմաններ ապահովել անկախ լրագրության և խոսքի ազատության համար։ ԱՄՆ Պետական դեպարտամենտն անընդունելի է համարում Ադրբեջանում լրագրողների ու ընդդիմադիրների կալանավորումները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել էր Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ պատասխանելով Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններից առաջ ընդդիմադիր Թոֆիգ Յաղուբլուի ու իշխանության քննադատների ձերբակալություների մասին հարցին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |