ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 11 ամսում աճել է 9.4%-ով![]() 25 դեկտեմբերի 2023 - 14:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով, հայտնում է Արմենպրեսը։ Շինարարության ծավալը 2023-ի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ ավելացումը կազմել է 24.3 տոկոս: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 11.1 տոկոսով: 2023 թվականի 11 ամսում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2.2 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.7 տոկոսով: էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում ևս արձանագրվել է նվազում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազումը կազմել է 4.3 տոկոս: Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարի 11 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 42.4 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 44.7 տոկոսով իսկ ներմուծումը՝ 41 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-նոյեմբերի ամիսներին կազմել է 391.39 դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |