Լավրովը ժամանակավոր է համարում դժվարությունները ՀՀ և ՌԴ հարաբերություններում![]() 28 դեկտեմբերի 2023 - 11:47 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ամփոփելով 2023 թվականը, ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առաջացած դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում և կլուծվեն կամքի առկայության դեպքում։ Այդ մասին նա ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։ «Համոզված ենք, որ դժվարությունները երկրների հարաբերություններում ժամանակավոր բնույթ են կրում և կհաղթահարվեն քաղաքական կամքի առկայության դեպքում»,–ասել է նա։ Ըստ նախարարի, «ռուս–հայկական կապերի կայուն և պլանային զարգացումը բխում է ընդհանուր արժեքային հենք և միասնական մշակութային կոդ ունեցող երկու պետությունների ժողովրդների արմատական շահերից»։ «Մոսկվայի և Երևանի միջև ազդեցիկ տեմպերով աճում են առևտրատնտեսական կապերն ու ճյուղային երկխոսությունը։ Դա երկու երկրների հարաբերությունների հիմքն է, ինչպես նաև կարևորագույն աջակցություն հայկական տնտեսության կայունությանն ու Հայաստանի բնակչության բարգավաճմանը»,–ասել է նա։ Նա շեշտել է, որ Հայաստանի ՀՆԱ արագ աճը վերջին տարիներին «մեծապես պայմանավորված է ՌԴ հետ կոոպերացիայով և Երևանի անդամությամբ ԵԱՏՄ–ին»։ «2024–ին Հայաստանը նախագահելու է ԵԱՏՄ–ում։ Հաջողություն ենք մաղթում գործընկերներին»,–ասել է Լավրովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 26-ին՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն է մաղթել Հայաստանին ԵԱՏՄ–ում նախագահության գործում՝ հավելելով, որ ՌԴ–ն պատրաստ է օգնել։ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս՝ աշխարհաքաղաքական օրակարգ: Փաշինյանը նաև ասել է, որև ԵԱՏՄ-ի ներսում կուտակվել են սկզբունքային բնույթ կրող մի շարք չլուծված խնդիրներ՝ ընդհանուր էներգետիկ շուկաների գործունեության մոտեցումները, սկզբունքները և մեխանիզմները համաձայնեցնելու վերաբերյալ հիմնարար լուծումների հասնելու հասունացած անհրաժեշտություն կա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |