Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել 5 մայիսի 2009 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել եւ ձերբակալվել են դրա կազմակերպիչները` Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին: Նրա խոսքով, երկրում բացահայտվել է դավ, որի նպատակը «առնվազն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ձախողումն էր, առավելագույնը` ռազմական հեղաշրջում»: Խռովության կազմակերպիչները կապեր ունեին Ռուսաստանի հետ, նշել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը:Ութիաշվիլին հաղորդել է, որ ռազմական խռովության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է «Դելտա» հատուկ նշանակության ջոկատների ենթաբաժանմունքի նախկին ղեկավար Գեորգի Գվալաձեն, իսկ հետախուզության մեջ են գտնվում Ազգային գվարդիայի ջոկատի նախկին հրամանատար Կոբա Օթանաձեն եւ թբիլիսյան ռազմական բաժանմունքներից մեկի շտաբի պետ Զազա Մուշկուդիանին: Բացի դրանից Վրաստանի ՆԳՆ հրապարակել է օպերատիվ նկարահանումը, որտեղ Գվալաձեն եւ Օթանաձեն քննարկում են խռովության պատրաստությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |