«Օրինաց Երկիրը» խոստանում է պայքարել բյուրոկրատիզմի դեմ եւ պաշտպանել երեւանցիների իրավունքները 5 մայիսի 2009 - 16:56 AMT PanARMENIAN.Net - «Օրինաց Երկիր» կուսակցության տարածած նախընտրական ծրագրում մատնանշված են մայրաքաղաքի ռազմավարական կառավարման ուղղություններն ու սկզբունքները Երեւանի քաղաքապետի եւ Ավագանու խորհրդի ընտրություններին հաղթանակ տանելու դեպքում: Մայրաքաղաքի զարգացման հիմնական ուղղություններից մեկը կուսակցության ծրագրի համաձայն քաղաքի զարգացման կարճաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերի մշակումն ու իրականացումն է, աղքատության լիկվիդացումն ու սոցիալական ոլորտում ծայրահեղ բեւեռացման հաղթահարումն է, պայքարը բյուրոկրատիզմի դեմ:Կուսակցությունը մտադիր է առանձնահատուկ ուշադրություն հատկացնել ողջ քաղաքի ինֆրակառույցներրի ու Երեւանի կոմպլեքսային կառուցապատման հավասար զարգացմանը, երեւանցիների իրավունքների պաշտպանությանը մայրաքաղաքի կառուցապատման ծրագրերի իրականացման հետ մեկտեղ, ապօրինի շինությունների եւ շինարարության դեմ պայքարին: Ծրագրի մեջ ներառված են նաեւ բնապահպանական խնդիրներ, բնակարանային ֆոնդի պահպանման ծրագրերի իրականացում, բնակա-հասարակական տնտեսության ղեկավարում: Ընտրություններում հաղթելու դեպքում «Օրինաց Երկիրը» նախատեսում է նաեւ նոր աշխատատեղերի ստեղծում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |