Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում

Լեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի միջազգային վարկանիշային մրցաշարում

PanARMENIAN.Net - Իտալիայի Վալ Պալոտ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի լեռնադահուկային սպորտի հավաքական թիմի անդամ Գլեբ Մոսեսովը բրոնզե մեդալ է նվաճել։

Առաջին փորձից հետո Գլեբը 8-րդն էր, երկրորդ փորձն ավարտել է 2-րդ տեղով։ Ընդհանուր հաշվարկում Հայաստանի ներկայացուցիչը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու բրոնզե մեդալ է նվաճել:

Մրցաշարին մասնակցել են 12 պետության 117 մարզիկ։

Առաջիկայում՝ հունվարի 13-14-ը, Գերմանիայի Բերխտեսգադեն քաղաքում կայանալիք Եվրոպայի գավաթի փուլին Հայաստանն առաջին անգամ մասնակից կունենա՝ ի դեմս Գլեբ Մոսեսովի։

Մոսեսովը վերջերս արծաթե մեդալ էր նվաճել Շվեյցարիայի Պոնտրեսինա քաղաքում կայացած միջազգային մրցաշարի ոլորավայրէջք մրցաձևում:

Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել բրոնզե մեդալակիր: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված էին եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը: Առաջնության շրջանակում Մոսեսովն արծաթե մեդալ էր նվաճել ոլորավայրէջք ձևում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---