ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել![]() 13 հունվարի 2024 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն և ԱՄԷ-ն որոշ մթերքների արտահանման համար վկայականների նմուշների համաձայնեցման գործընթաց են սկսել։ Այդ մասին հայտնեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը՝ 2023 թվականի գործունեության ամփոփմանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա նշել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Արաբական Միացյալ Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության արդյունքում համաձայնեցվել են ծովային, քաղցրահամ ջրերի վայրի կամ բուծված կենդանիների ու նրանցից ստացված արտադրանքի արտահանման առողջության վկայականի նմուշները: Համաձայնեցվել են նաև մեղրի և մեղվաբուծական արտադրանքի արտահանման առողջության վկայականների նմուշները: «2024 թվականի առաջին եռամսյակում սպասվում է նաև միս-մսամթերքի և կաթնամթերքի արտահանման առողջության վկայականների նմուշների համաձայնեցում»,-մանրամասնել է Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Տեսչական մարմնի և Եվրոպական հանձնաժողովի համագործակցությամբ բացվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Եվրամիության երկրներ կաթ և ձու պարունակող կոմպոզիտային սննդամթերքի (բուսական և կենդանական ծագման վերամշակված արտադրանք) արտահանումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |