Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև ՀՀ-ն

Լուվրի բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքը կներառի նաև ՀՀ-ն

PanARMENIAN.Net - Լուվրում նախապատրաստվում է բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

«Տարեկան 9․6 միլիոն այցելու ունեցող Լուվրն առաջինն է աշխարհում։ Լուվրում նախապատրաստվում է Բյուզանդական արվեստին և արևելյան քրիստոնեությանը նվիրված բաժանմունքի ստեղծում, որը կներառի նաև Հայաստանը: Իսկ Հայաստանում Լուվրն աջակցում է Էրեբունի թանգարանի վերանախագծմանը»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---