Եվրախորհրդարանը դիտորդներ չի ուղարկի Ադրբեջանի նախագահական ընտրություններին![]() 16 հունվարի 2024 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանը որոշել է դիտորդներ չուղարկել փետրվարի սկզբին Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Այդ մասին ասվում է Եվրախորհրդարանի առաջատար պատգամավորների հայտարարության մեջ: «Եվրոպական խորհրդարանը չի դիտարկելու ընտրությունների գործընթացը և, հետևաբար, չի մեկնաբանի ոչ բուն գործընթացը, ոչ էլ դրա արդյունքները», - ասվում է փաստաթղթում, հայտնում է Sputnik Արմենիան։ Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարեց 2024 թվականի փետրվարի 7-ին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Ադրբեջանի նախագահն ընտրվում է 7 տարի ժամկետով: Վերջին անգամ նախագահական ընտրությունները երկրում անցկացվել են 2018 թվականի գարնանը, հաջորդը նախատեսված էր 2025 թվականին: Իլհամ Ալիևը ղեկավարում է արդեն մոտ 20 տարի, մինչ այդ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |