ՊՆ. Սպառազինության ոլորտում ՌԴ-ի հետ խնդիրները մեծամասամբ կարգավորվել են![]() 22 հունվարի 2024 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սպառազինության ոլորտում ՌԴ ընկերությունների հետ ունեցած խնդրահարույց հարցերը մեծամասամբ կարգավորվել են, սակայն մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված: Այդ մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է «Ազատությունը»։ ՊՆ–ից չեն հստակեցրել թե արդյոք խոսքը 400 միլիոն դոլարի շրջանակում իրականացված մատակարարումների մասին է: Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով դժգոհում էին, թե Ռուսաստանին միլիոնավոր դոլարներ են փոխանցել, սակայն այդպես էլ զենք չեն ստացել: Ռուսաստանի դեսպանը, մինչդեռ, մեկ ամիս առաջ պնդել էր, թե ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Երևանի և Մոսկվայի միջև կնքված գրեթե բոլոր պայմանագրերը ավարտվել են ժամանակին: Իշխանական պատգամավորները միայն վերջերս հայտնեցին, որ Ռուսաստանն արդեն մատակարարումներ է իրականացնում: Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր ասել, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |