ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները խոսել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտության» մասին

ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարները խոսել են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտության» մասին

PanARMENIAN.Net - ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում բանակցությունների ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև են «Հարավային Կովկասում քայլերը համակարգելու անհրաժեշտությունը»՝ սուր խնդիրների լուծման համար։

«Մտքերի փոխանակում է տեղի մի շարք միջազգային հարցերի շուրջ։ Հաստատվել է մեր երկրների քայլերը համակարգելու անհրաժեշտությունը՝ ի շահ տարածաշրջանային սուր խնդիրների փոխընդունելի լուծումներ գտնելու, առաջին հերթին՝ կապված Գազայի հատվածի, Սիրիայի, ընդհանուր առմամբ Մերձավոր Արևելքի և Սև ծովի գոտում իրավիճակի հետ, ինչպես նաև Անդրկովկասում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նշվել է նաև, որ նախարարներն անդրադարձել են էներգետիկ ոլորտում ռուս-թուրքական առանցքային նախագծերի իրականացման ընթացքին և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը։

«Առարկայական դիտարկվել են երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր։ Ընդգծվել է փոխշահավետ կապերի պահպանման և հետագա ընդլայնման շահերից ելնելով համատեղ աշխատանքը շարունակելու կարևորությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, թե «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Նա նշել է, որ ցամաքային ճանապարհով Թուրքիան այլ թյուրքական երկրների հետ կապող «Զանգեզուրի միջանցքի» 43 կմ–ն անցնում է Հայաստանի տարածքով։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---