Բայրամով․ Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը կլինի առաջիկա օրերին![]() 27 հունվարի 2024 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև «սահմանի որոշման հարցը ՀՀ և Ադրբեջանի միջև հետկոնֆլիկտային իրավիճակի կարևոր բացադրիչներից մեկն է», հայտնում է Trend-ը։ Բաքուն կտրականապես դեմ է, որ Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանազատումն իրականացվի 1975 թվականի քարտեզի հիման վրա։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նաև ասել է, թե Բաքուն մտադիր չէ հայելային սկզբունքով հետ քաշել զորքերը Հայաստանի հետ սահմանից՝ հավելելով, որ ոչ մի քայլ չեն նահանջելու 2021–ի մայիսին և 2022–ի սեպտեմբերին գրաված դիրքերից:Ալիևը նաև առաջ է քաշել «8 գյուղերի վերադարձի» հարցը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հարցազրույցին, նշել է, որ էական հետընթաց կա և հարված խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |