Բայրամով․ Բաքուն ստացել է ՀՀ–ից խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը![]() 27 հունվարի 2024 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը ստացել է ՀՀ–ից խաղաղության պայմանագրի մասին առաջարկությունների փաթեթը։ «Հունվարի սկզբին մենք ստացել ենք Հայաստանից խաղաղության գործընթացի հետ կապված առաջարկների փաթեթը։ Այժմ աշխատում ենք պատասխան առաջարկների վրա»,–ասել է նա, գրում է APA-ն։ Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ պատասխան առաջարկները Երևանին կփոխանցվեն առաջիկա օրերին։ Հունվարի 25-ին Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ պաշտոնական Երևանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երևանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երևանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները: Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե դրանում որոշակի հետընթաց կա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |