Ֆրանսիայի դեսպան․ ՀՀ-ն պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու բնակչությանը![]() 29 հունվարի 2024 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը մասնակցել է ՀՀ բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը, X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունն ու բնակչությանը։ Նա հավելել է, որ Ֆրանսիան պաշտպանական հարաբերություններ է ստանձնել Հայաստանի հետ։ «Պատիվ էր պաշտպանական հարցերով կցորդի հետ մասնակցելու Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառմանը։ Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իր ինքնիշխանությունը և իր բնակչությանը։ Ֆրանսիան ստանձնում է պաշտպանական հարաբերությունները ՀՀ հետ և ռազմավարական մտերմություն զարգացնում երկու երկրների միջև»,–ասվում է գրառման մեջ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 20–ին զինված ուժերին հղած ամենամյա ուղերձում անդրադարձել է նաև Հայաստանին՝ հայտարարելով կատարված «պատմական ընտրության» մասին: 2023 թվականին Հայաստանը և Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագիր են կնքել, որով Փարիզը մասնավորապես GM-200 հակաօդային պաշտպանության համակարգեր է վաճառում Երևանին։ Ֆրանսիան Հայաստանին նաև Bastion զրահամեքենաներ է մատակարարել։ Այս համագործակցությունը հարուցել է Ադրբեջանի և Ռուսաստանի դժգոհությունը և է՛լ ավելի սրեց լարվածությունը պաշտոնական Բաքվի և Փարիզի միջև։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |