Իսրայելի ԱԳՆ ղեկավարն առաջարկել է միջազգային հանրությանը երեք ամիս տալ Իրանին 5 մայիսի 2009 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է 3 ամիս տա Իրանին: Ըստ Լիբերմանի, այդքանը բավական է, որպեսզի դիվանագիտական պատժամիջոցներն ազդեն եւ Իրանը որոշում կայացնի իր միջուկային ծրագրից հրաժարվելու վերաբերյալ: Լիբերմանը նաեւ խնդրել է Բերլուսկոնիին փորձել համոզել Ռուսաստանին դադարեցնել հարաբերությունները ՀԱՄԱԶ-ի եւ «Հեզբոլլահի» հետ` պարզաբանելով, որ «այդպիսով ՌԴ-ն սատարում է ահաբեկչական խմբավորումներին, որոնք գործում են Արեւմուտքի շահերի դեմ Մերձավոր Արեւելքում»: Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը կցանկանար շարունակել բանակցությունները Պաղեստինի վարչակազմի հետ եւ առաջարկել է Իտալիայի վարչապետին այցելել Իսրայել: Իսրայելի նոր արտգործնախարարն իր առաջին ուղեւորությունն է կատարել պաշտոնը ստանձնելուց հետո: Նրա քառօրյա եվրոպական ուղեւորությունը, Իտալիայից բացի, ներառում է նաեւ Չեխիայի Հանրապետությունը, Ֆրանսիան ու Գերմանիան, հաղորդում է MIGnews.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |