Ադրբեջանը մտադիր է Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածել

Ադրբեջանը մտադիր է Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածել

PanARMENIAN.Net - Սոցցանցերում հրապարակված տեսագրությունները հաստատել են Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, հավանաբար, մզկիթի վերածելու մասին` դեռևս 2022 թվականին առաջացած հիմնավոր կասկածները, հայտնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետխորհուրդը։

Նշվում է, որ Ադրբեջանի` պետական մակարդակով հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականության ևս մեկ դրսևորման ապացույցներ են հասանելի դարձել։

«Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով, իսկ տարածքում, ըստ երեւույթի, կատարվում կամ կատարվելու են շինարարական աշխատանքներ։ Մինչ այդ հրապարակված նախագծից պարզ է դառնում, որ եկեղեցին կվերածվի մզկիթի` երկու մինարեթներով»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---