Ռուս-Հայկական համալսարանում տեղի կունենա «Յակով Զարոբյանն ու նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում տեղի կունենա Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանն ու նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսը: Իր գրքում նա նկարագրել է Հայստանի Կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966թթ.:



Գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների եւ Յակով Զարոբյանի որդու անձնական հիշողությունների վրա: Աղբյուրների մշակումը տեւել է 4 ամիս:



Յակով Զարոբյանի շնորհիվ (1908-1980) գտնվել է Սեւանի խնդրի լուծումը, ստեղծվել է Երեւանի Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել են Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակը նշելու հետ կապված հարցերը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---