ՀՀ-ն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը![]() 9 փետրվարի 2024 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն Ուկրաինային է փոխանցել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը։ Օգնությունը ՀՀ կառավարության անունից Ազգային ռազմաբժշկական կենտրոնին է փոխանցել Ուկրաինայի հայերի միությունը։ Ընդհանուր առմամբ փոխանցվել է մոտ 10 տոննա դեղորայք, հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։ Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Նատալյա Կալմիկովան, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին։ Նախորդ հումանիտար օգնությունը փետրվարի 1-ին փոխանցվել էր Դնեպրոպետրովսկի մարզի զինվորական հոսպիտալին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |