Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդնի Բենտը քննարկել են Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի իրականացումը 6 մայիսի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ղեկավար Ռոդնի Բենտի հետ: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին կորպորացիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունակման հետ կապված հարցեր: Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության եւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դիվանագետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարություններ տրվեցին: ԱՄՆ մայրաքաղաքում Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ նաեւ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Մայիսի 5-ին ավարտելով այցելությունը Վաշինգտոն, Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Պրահա, ուր ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում կմասնակցի Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |