Ռայիսի․ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում![]() 16 փետրվարի 2024 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել է, որ Իրանը դեմ է օտարերկրյա ուժերի ներկայությանը տարածաշրջանում։ Նա հավելել է, որ կողմնակի միջամտությունը տարածաշրջանային խնդիրներին ոչ միայն չի հանգեցնում որևէ լուծման, այլ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնում, հայտնում է IRNA գործակալությունը։ Թեհրանի և Երևանի հարաբերությունները Ռայիսին անվանել է պատմական, բարեկամական և կառուցողական։ Խոսելով Հարավային Կովկասում իրավիճակի մասին՝ Ռայիսին ասել է, որ Իրանը մեծապես կարևորում է կայունության և անվտանգության պահպանումը տարածաշրջանում։ Նա ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները՝ պատրաստկամություն հայտնելով նպաստելու Կովկասի տարածաշրջանի ռազմավարական անվտանգությանը՝ հաշվի առնելով Իրանի կարմիր գծերն այդ հարցում։ Ռայիսին հավանություն է տվել Թեհրանի և Երևանի միջև բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |