Վրացական ընդդիմությունն ի զորու է արգելափակել երկրի սահմանային ՀԱԿ-երը 6 մայիսի 2009 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Վրացական ընդդիմությունն իսկապես ի զորու է արգելափակել երկրի սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր տված խոստումը: Բայց ընդդիմությունն այդ գաղափարի իրականացման համար առայժմ քայլեր չի ձեռնարկում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքագետ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար Պաատա Զաքարեշվիլին: «Երեկվա իրադարձություններից հետո վրաց ընդդիմությունը որոշել է ժամանակավորապես հետաձգել այդ գաղափարի իրագործումը: Ինձ թվում է, որ ընդդիմության առաջնորդները կհրաժարվեն այդ գաղափարից, քանի որ ՀԱԿ-երի արգելափակումը կվնասի մեր հարեւան երկրներին»,- ընդգծել է Պաատա Զաքարեշվիլին:Վերջերս վրաց ընդդիմության առաջնորդներից Գուբազ Սանիկիձեն հայտարարեց, որ ընդդիմության կողմնակիցները կսկսեն արգելափակել Վրաստանի բոլոր սահմանային հսկիչ-անցումային կետերը, եթե Միխայիլ Սահակաշվիլին չկատարի իր խոստումը` մինչեւ մայիսի 11-ը հրաժարական տալ: «Մենք ներողություն կհայցենք Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, մյուս երկրներից, որոնք չեն կարողանա փոխադրումներ իրականացնել Վրաստանով»,- երկուշաբթի օրը Թբիլիսիի խորհրդարանի շենքի դիմաց կայացած տեղեկատվական ցույցին հայտնել է Սանիկիձեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |