Էրդողանը երրորդ երկրներին կոչ է արել «չթունավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը»

Էրդողանը երրորդ երկրներին կոչ է արել «չթունավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ կողմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։

Նա նաև երրորդ երկրներին կոչ է արել «չթունավորել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը», հայտնբում է ՏԱՍՍ–ը TRT Haber–ի վրա հղումով։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը նոր հույսի աղբյուր կդառնա մեր տարածաշրջանում»,- ասել է նա։

Էրդողանը նաև կոչ է արել Հայաստանին ռազմավարական տեսանկյունից նայել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, իսկ Արևմուտքին՝ չխոչընդոտել դրան։

«Շատ կարևոր է, որ այս հնարավորությունների պատուհանը չփակվի: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է երկարաժամկետ հեռանկարով մտածի և ռազմավարական տեսանկյունից գնահատի այս գործընթացը: Մենք երրորդ կողմերին հրավիրում ենք կառուցողական ներդրում ունենալ և չթունավորել գործընթացը»,- ասել է նա:

Էրդողանը նաև կտրուկ է արտահայտվել արևմտյան երկրների, մասնավորապես Ֆրանսիայի մասին՝ ՀՀ–ին ռազմական աջակցության համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիա է մեկնել Մյունխենում Անվտանգության համաժողովից անմիջապես հետո, որտեղ հանդիել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և «կառուցողական ու օգտակար» համարել այն։ Սա Ալիևի առաջին պաշտոնական այցն է փետրվարի 7–ի արտահերևթ նախագահական ընտրություններում հաղթելուց հետո։

Photo. AP
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---