Մոսկվայում ՀՀ հարցումով ադրբեջանցու են ձերբակալել![]() 21 փետրվարի 2024 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի հարցումով ձերբակալվել է ադրբեջանցի բլոգեր և մարզիչ Քյամիլ Զեյնալլին։ Այդ մասին նա ինքն է հայտնել իր Instagram–ում։ Նա ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ ոստիկանությունը նրան բաժանմունք է տեղափոխել, հայտնում է Haqqin.az-ը։ «Նրանք ասացին, որ Հայաստանը միջազգային հետախուզում է հայտարարել իմ նկատմամաբ»,–ասել է Զեյնալլին։ Նա նաև նշել է, որ հետախուզումը հայտարարվել է 2023–ի մայիսից, այդ ընթացքում նա արդեն երրորդ անգամ է ՌԴ–ում, բայց միայն հիմա են նրան ձերբակալել։ Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի պետական կառույցները կաջակցեն իրեն։ Դատական նիստը կայանալու է փետրվարի 21–ին։ Տեղեկություններ կան այն մասին, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Զեյնալովը հայ ծերունու է սպանել Արցախում՝ կտրելով նրա կոկորդը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |