ԵՄ առաքելությունն արդեն 1 տարի է ՀՀ–ում է․ Տոմատը միացել է պարեկությանը Ջերմուկում![]() 21 փետրվարի 2024 - 13:50 AMT PanARMENIAN.Net - ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելության պարեկությանը Ջերմուկում։ Այդ մասին ասվում է առաքելության X-ի միկրոբլոգում։ Նշվում է նաև, որ փետրվարի 20–ին լրանում է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման 1 տարին, որի ընթացքում դիտորները 1720 պարեկություն են իրականացրել։ «Հայաստանում ԵՄ առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ: Անկախ եղանակային պայմաններից առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։ Այսօր լրանում է EUMA-ի տեղակայման 1 տարին: Փետրվարի 20–ի դրությամբ առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-ասվում է գրառման մեջ։ Փետրվարի 19–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին: Փաշինյանը նշել էր, որ առաքելության արդյունավետ գործունեությունը նպաստում է տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |