Ճգնաժամն արդեն ազդել է Հայաստանի ընկերությունների 90 տոկոսի վրա 6 մայիսի 2009 - 21:41 AMT PanARMENIAN.Net - Երեւանի եւ Հայաստանի մարզերի 60 մանր ու խոշոր ընկերություններում անցկացված հարցումը ցույց է տվել, որ ճգնաժամն արդեն ազդել է նրանցից 90 տոկոսի գործունեության վրա: Այդ մասին վկայում են «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքները, որոնց նպատակը ճգնաժամի ազդեցության բացահայտումն է Հայաստանի տնային տնտեսությունների, ձեռնարկությունների եւ մակրոտնտեսական իրավիճակի վրա:Ինչպես հայտնել է «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն-նախագահ Մանուկ Հերգնյանը, 70 տոկոս ձեռնարկությունների հիմնական խնդիրները կապված են վաճառքի ծավալի կրճատման, վճարումների ուշացման եւ նույնիսկ առաքված ապրանքների համար վճարումների չկատարման հետ: «Ընկերությունների 35-40 տոկոսի մոտ առաջացել են դժվարություններ` կապված ֆինանսական միջոցների ներգրավման հետ»,- ավելացրել է նա: Դրա հետ կապված Հերգնյանը նշեց, որ ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու համար շատ ընկերություններ նախատեսում են կրճատել իրենց ծախսերը եւ հետաձգել ներդրումների իրականացումը: Աշխատակիցների թվի կրճատում է նախատեսում հարցված ընկերությունների 40 տոկոսը, իսկ աշխատավարձերի կրճատումներ սպասվում է ընկերությունների 20 տոկոսում, մասնավորապես արդյունաբերության ոլորտում, հաղորդել է նա: «Մյուս կողմից, ճգնաժամն ունեցել է դրական ազդեցություն որոշ ընկերությունների համար, հատկապես մրցակիցների դիրքերի թուլացման, հումքի եւ սարքավորումների գների անկման տեսակետից»,- նշել է Հերգնյանը: Միեւնույն ժամանակ հարցված ձեռնարկությունների 80 տոկոսը, հետազոտական կենտրոնի նախագահի խոսքերով, կարծում է, որ 2009-ի ընթացքում ճգնաժամը խորանալու է: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |