Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռիո Դե Ժանեյրոյում մեկնարկած G20-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և այդ շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Պաղեսիտնի Գազայի հատվածում տիրող իրավիճակին և քննարկել հնարավորինս կարճ ժամանակահատվածում հրադադարի հաստատման հարցը, գրում է Ermenihaber-ը։

Բացի այդ, թուրք և ամերիկացի նախարարները մտքեր են փոխանակել Հյուսիսատլանտյան դաշինքում (ՆԱՏՕ) տեղի ունեցող զարգացումների շուրջ։

Արտգործնախարարները քննարկել են նաև առաջիկայում սպասվող բարձր մակարդակի այցերի ժամանակահատվածի հետ կապված հարցեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---